Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Հ1-ի Պետրոսի ադրբեջանցի հյուրը խաբում է ժողջանին՝ կրկնելով նիկոլականների կեղծիքները

Հ1-ի Պետրոսի ադրբեջանցի հյուրը խաբում է ժողջանին՝ կրկնելով նիկոլականների կեղծիքները
21.08.2025 | 11:39

Նիկոլի՝ Հ1-ի Պեդռոսը, երեկ (19.08.2025-irates.am) հեռավար հարցազրույց էր վերցնում Նիդերլանդներում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսից, ով այդ հարցազրույցում հայտարարեց, թե Ալիևը դադարեցրել է «Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է» ծրագիրը:

Փաստորեն, Նիկոլն ու իրեն ծառայող Պետրոսը, 2025 թ-ի օգոստոսի 16-ին Բաքվում գործող, այսպես կոչված, Արևմտյան Ադրբջանի համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունից հետո, որ կազմակերպությունը շարունակում է գործել և վերջնական նպատակն է, որ ադրբեջանցիները «հետ վերադառնան Հայաստան», որոշել են ժողջանին խաբել Յունուսի նման հակահայ տականքի միջոցով ու համոզել, , որ Վաշինգտոնում ստորագրված խայտառակ թղթերը հայամետ են և դրանով նաև կասեցվել է Ադրբեջանի տարածքային պահանջները:

Պետրո՛ս, դու ամոթ ունե՞ս:

Նիդերլանդներում վեր ընկած և իբր հանուն հայերի լրտեսության համար դատապարտված և Ադրբեջանից դուրս շպրտված Յունուսն ո՞վ է, որ նրանից հարցազրույց ես վերցնում ու այդ թեմայով հարցեր տալիս:

Դա ի՞նչ գիտի:

Այդ հարցերը պետք տալ Ալիևի վարչակազմի անդամներին կամ էլ վերը նշված Ազիզ Ալեքբերլիին:

Տխրեցնեմ Պետրոսին ու նրա հակահայ հյուրերին հավատացողներին՝ ի տարբերոևթյուն Նիկոլ Անհողի, Ադրբեջանի բռնապետը շարունակելու է իր հայատյաց ծրագրերի կատարումը, որի վերջնարդյունքում Հայաստանը կործանվելու է:

Պետրո՛ս, վախենու՞մ ես այդ թեմայով հարցազրույց վերցնել Ազիզ Ալեքբերլիից:

Կհամարձակե՞ս այդ հարցազրույցով բացահայտել նիկոլականների ստերը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ